211652_close_icon
views-count2240 դիտում article-date 22:43 30-08-2014

Պրեմիեր լիգա. գոլային «հրավառություն»` «Էվերտոն» - «Չելսի» խաղում. տեսանյութ

Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի ամենաուշագրավ խաղերից մեկը կայացավ Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր «Էվերտոն»-ը հյուրընկալեց «Չելսի»-ի հետ: Հանդիպումը ավարտվեց լոնդոնյան ակումբի 6:3 հաշվով հաղթանակով: «Ազնվականների» կազմում դուբլով աչքի ընկավ առաջնության լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան, ով իր խփած գոլերի քանակը հասցրեց 4-ի: «Էվերտոն»-ի կազմում գոլերից մեկը իր հաշվին գրանցեց թիմի նորեկ Սամուել Էտո'Օ-ն, ով գրավեց իր նախկին թիմի դարպասը: 3 տուրից հետո «Չելսի»-ն 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Էվերտոն» - «Չելսի»`3:6 Գոլեր` Միրալաշ 45', Նեյսմիթ 69', Էտո'Օ 76' – Դիեգո Կոստա 1', Իվանովիչ 3', Կոլման 67' (ինք), Մատիչ 74', Ռամիրես 77'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր