17274 դիտում
17:06 30-08-2014
Քննիչները Դավիթ Հարությունյանի ու նրա եղբոր «խաթեր» մի ամբողջ խումբ բնակիչների պահում են «տեռորի» մեջ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք Հալաբյան փողոցի թիվ 6 շենքի բակում թալանել են Vօlkswagen Tuareg մակնիշի 212 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենան՝ նրա վրայից տանելով որոշ ավտոպահեստամասեր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի (գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում, որը գրանցված է Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Քոչար փողոցի թիվ 21 տան հասցեում, իսկ ավտոմեքենան վարել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը՝ Հայկ Հարությունյանը:
Արդեն մի քանի ժամ է՝ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ն ահազանգեր է ստանում մի խումբ բնակիչներից, ովքեր հայտնում են, որ Մաշտոցի ոստիկանության աշխատակիցները նշված հանցագործությունը բացահայտելու անվան տակ «տեռորի» են ենթարկում ողջ թաղամասը. ում կասկածում են նշված հանցագործությունը կատարելու մեջ, տանում են քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի հոգի էլ ասում էին. «Կրակն ընկա՞նք, որ Դավիթ Հարությունյանի եղբոր մեքենան թալանել են, բայց դե քննիչները նենց մարդկանց են տանում, ովքեր այդ օրերին Երևանում չեն եղել. եղել են Դիլիջանում, Սևանում, Հանքավանում, ու երևի քննիչները Դավիթ Հարությունյանի աչքին լավ երևալու համար արհեստական շոու են ցուցադրում»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9732 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին