1463 դիտում
15:03 30-08-2014
Լիտվայի հասարակությունը պետք է իմանա Արցախի և արցախյան հիմնախնդրի մասին ողջ ճշմարտությունը. Դալիա Կուոդիտե
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության սեյմասի (խորհրդարանի) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Լիտվայի սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ-լիտվական հարաբերությունները դինամիկ զարգանում են. երկու երկրների միջև փոխգործակցության և հարաբերությունների զարգացման համար ստեղծվել է իրավապայմանագրային լավ հիմք, առկա է բարձր մակարդակի մշտական քաղաքական երկխոսություն, արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացվում են խորհրդատվություններ, կայանում են տարբեր մակարդակի փոխայցելություններ, երկու երկրներում գործում են դիվանագիտական ներկայացուցչություններ: Հայ-լիտվական կապերի շարունակական ամրապնդման տեսանկյունից հանդիպմանը երկուստեք կարևորվել են միջխորհրդարանական հարաբերությունները:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի խորհրդարանականներին, ովքեր Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խումբ ստեղծելուց բացի, սեյմասում ստեղծել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խումբ, ինչը, Նախագահի համոզմամբ, չափազանց կարևոր է և հիշեցնում է 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին անկախության վերականգնման պայքարի ճանապարհին հայ և լիտվացի ժողովուրդների համերաշխությունն ու աջակցությունը միմյանց: Հանրապետության Նախագահի խոսքով, դա վկայում է նաև ժողովրդավարական արժեքներին լիտվացի ժողովրդի նվիրվածության մասին:
Տիկին Կուոդիտեն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալության ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ իր, ինչպես նաև սեյմասում իր գործընկերների համար կարևոր է, որպեսզի Լիտվայի հասարակությունն իմանա Արցախի և արցախյան հիմնախնդրի մասին ողջ ճշմարտությունը, ուստի բարեկամության խմբի ստեղծումը և այցելություններն Արցախ միտված են այդ նպատակին, նաև՝ կողմերի միջև երկխոսության աջակցությանը: Նա ընդգծել է, որ իր խորին համոզմամբ, կողմերը պետք է լսեն միմյանց, խոսեն, երկխոսեն, այլ կերպ՝ լուծում հնարավոր չէ պատկերացնել:
Նախագահի հետ հանդիպմանը հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների օրակարգի և համագործակցության զարգացման հեռանկարի վերաբերյալ հարցերին անդրադառնալուց բացի, հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մի շարք հարցերում մեր երկրի դիրքորոշումները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և արդի միջազգային խնդիրների շուրջ:
Նմանատիպ նյութեր
4213 դիտում
10:13 15-05-2020
Հանրությունը պետք է իմանա ճշմարտությունը․ դոկտոր Ռիկ Բրայթ․ «Ամերիկայի ձայն»
1479 դիտում
14:17 06-03-2014
Հասարակությունը պետք է իմանա, որ արդարությունն իր առջևից է գնում. Վլ. Գասպարյան. տեսանյութ
Այս բաժնից
931 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
859 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
919 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին