211652_close_icon
views-count28062 դիտում article-date 11:07 30-08-2014

Երևանում հնչած կրակոցի հեղինակը «Տուգո» մականվամբ նախկին պատգամավոր, «Աստաֆյան» ՓԲԸ-ի նախագահն է. հայտնաբերվել է նաև «Բերետա» տեսակի ատրճանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ոստիկանությունը բացահայտել և հայտնաբերել է երեկ՝ օգոստոսի 29-ին, Երևանում կրակոցներ արձակած անձին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցից վիրավորվել է Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչ, 51-ամյա Սուրեն Իսահակյանը, ով հրազենային վնասվածքը ստացել է ծնկի շրջանում: Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ «Էլիտ Ռենտա Քար» ՍՊԸ-ի գրասենյակում Ս. Իսահակյանին իր «Բերետա» մոդելի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել և վնասվածքը պատճառել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, սակայն Սայաթ Նովա պողոտայի 15 Ա շենքում հաշվառված, «Տուգո» մականվամբ, 53-ամյա Արսեն Ավագյանը, ով ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ կեսգիշերին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Ոստիկանները հայտնաբերել և առգրավել են նաև «Բերետա» ատրճանակը: Քննիչի որոշմամբ Ա. Ավագյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է «Աստաֆյան» ՓԲԸ-ում՝ որպես ընկերության նախագահ և եղել է նախկին պատգամավոր՝ ԲՀԿ-ի քվոտայով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/29/24941/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], օգոստոսի 29-ի երեկոյան կրակոցներ էին հնչել Երևան քաղաքի Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքով 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զախարյանի, Երևան քաղաքի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր