Իրաքի եզդիները ցանկություն են հայտնել գալ Հայաստան
Հայաստանից Իրաքի եզդիներին հումանիտար օգնություն տեղափոխող խումբը հասել է Թուրքիայի Բաթման նահանգ, որտեղ 2 հազարից ավելի եզդի փախստական է հաստատվել: Հայաստանցի եզդիները 12 հազար դոլար և հագուստ են տեղափոխում թուրք-իրաքյան սահմանին ապաստանած իրենց ազգակիցներին: Հասնելով Բաթման՝ նրանք պարզել են, որ այնտեղ ապաստանած եզդիները համեմատաբար լավ վիճակում են, նրանց օգնում են տեղի քրդերը: Խումբը նպատակահարմար է գտել շարունակել ճանապարհը մինչև Սահմանային Սիլոպի և ավելի նպատակային օգնություն ցույց տալ այնտեղ ապաստանած եզդիներին: Որոշ եզդիներ խմբի հետ հանդիպման ժամանակ հայտնել են, որ ցանկանում են գալ Հայաստան և ուղիներ են փնտրում Թուրքիայի և վրաստանի տարածքով մեր երկիր տեղափոխվելու համար:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32975]Armnewstv.am[/url]