4291 դիտում
10:21 14-06-2016
Մոտ հիսուն երկրներում եզդիները պատրաստվում են ցույցերի՝ ի պաշտպանություն Ջնդի Ամարյանի. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ Վերաքննիչ դատարանը, մեր ունեցած տեղեկություններով, կրկին մերժել է շորթման կասկածանքով կալանավորված հայտնի եզդի հեղինակություն Ջնդի Ամարյանի կալանավորման դեմ ներկայացրած բողոքը։ Մեր տեղեկությունն հաստատեց նաև Ամարյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը, ով մեզ, հետ զրույցում նկատեց.
«Կրկին առանց որևէ հիմնավորման, կալանավորման որոշումը մնաց անփոփոխ, անգամ հաշվի չառնվեց մի շարք վկաների ցուցմունքները, ովքեր փաստում են Ամարյանի անմեղության մասին։ Հույս ունենք, որ դատախազը գոնե հաշվի կառնի այդ ամենը»։
Նշենք նաև, որ ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, ի պաշտպանություն Ջնդի Ամարյանի հունիսի 20-ին, մոտ հիսուն երկրներում եզդիական համայնքի ներկայացուցիչները ցույցեր են կազմակերպելու դեսպանատների առջև, այդ թվում՝ բողոքի ակցիա է նախատեսվում նաև Հայաստանում։ Այս տեղեկությունը ևս փաստաբանը հաստատեց՝ հավելելով.
«Այո, պետք է ասեմ, որ մինչ այժմ էլ, նման ցույցեր էին նախատեսվում կազմակերպել։ Բայց Ջնդի Ամարյանի հորդորով ու խնդրանքով տարբեր երկրների եզդիական համայնքներ հանդարտություն էին դրսևորում, քանի որ Ջնդի Ամարյանը միանշանակ վստահ լինելով իր անմեղության մեջ՝ հույս ուներ, որ ի վերջո արդարությունը կհաղթի, ինչպես նաև չէր ցանկանում, որ Հայաստանի անունը շոշափվի»։ Նշենք նաև, որ մեր աղբյուրը խոստանում է առաջիկայում ուշագրավ մանրամասներ ներկայացնել բուն քրեական գործից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
31407 դիտում
10:24 10-05-2016
Ջնդի Ամարյանի աներձագը մանրամասներ է ներկայացնում Ջնդիի ձերբակալության վերաբերյալ. «Իրավունք»
2548 դիտում
09:33 27-05-2016
Ջնդի Ամարյանի կալանքը երկարացնելու համար դիմել են դատարան. «Իրավունք»
3752 դիտում
10:18 07-06-2016
Ջնդի Ամարյանի գործի քննությունը տեղափոխվել է Հատկապես կարևորագույն գործերի քննչական վարչություն. «Իրավունք»
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»