211652_close_icon
views-count2913 դիտում article-date 09:29 30-08-2014

Օգոստոսի 31-ին Վերին Լարսում երթևեկությունը կվերականգնվի՞. «ՀԺ»

Կապի ու տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ օգոստոսի 20-ին Վերին Լարսում տեղի ունեցած փլուզմանը հետևած շինարարական աշխատանքներում դրական միտում է նկատվում. «Նորություն կա: Վրացական կողմը մեզ փոխանցել է, որ հողային աշխատանքները ավարտվել են, մնացել են ամրացման աշխատանքները: Հույս ունենք, որ օգոստոսի 31-ին վերջնական դրական լուրեր կունենանք, ու ինչպես ասում է վրացական կողմը, այդ օրը հնարավոր է երթևեկությունը վերականգնվի»,–հավելում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր