211652_close_icon
views-count1007 դիտում article-date 10:28 27-08-2014

Այսօր Աժ ՀՅԴ ու ԲՀԿ խմբակցության անդամները խորհրդարանում հանդիպելու են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Աժ ՀՅԴ ու ԲՀԿ խմբակցության անդամները խորհրդարանում հանդիպելու են: «Մեր աղբյուրների հաղորդմամբ` ԲՀԿ-ն է նախաձեռնել հանդիպումը, քանի որ ցանկանում է վերջնական դիրքորոշում լսել ՀՅԴ-ից՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Բանն այն է, որ այդ հարցում Աժ ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները նույն դիրքորոշումն ունեն, այն է՝ նման բարեփոխումներ չպետք է լինեն, իսկ ՀՅԴ կողմ է արտահայտվում այդ բարեփոխումներին»: Թերթի տեղեկություններով նշված երեք խմբակցությունները պատրաստվում են առաջիկայում բողոքի ակցիաներով հանդես գալ ու ամեն ինչ անել, որպեսզի Սահմանադրական բարեփոխումները միս ու արյուն չստանան:

Նմանատիպ նյութեր