211652_close_icon
views-count8541 դիտում article-date 15:33 26-08-2014

Վրաստանի ԱԳՆ-ը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներից Վրաստան մեկնելիս չի պահանջվի մուտքի արտոնագիր

Վրաստանի ԱԳ նախարարությունը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներից Վրաստան կարճաժամկետ ուղևորություն կատարելու համար մուտքի արտոնագիր չի պահանջվի: Այդ երկրներն են՝ Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Ադրբեջանը, Ալբանիան, ԱՄՆ-ը, Անդորան, Անտիգուա և Բարբուդան, ԱՄԷ-ն, Արգենտինան, Նոր Զելանդիան, Բարբադոսը, Բահրեյնը, Բահամները, Բելառուսը, Բելգիան, Բելիզը, Բոսնիա և Հեևցեգովինան, Բոտսվանան, Բրազիլիան, Բրունեյը, Բուլղարիան, Գերմանիան, Դանիան, Գրենլանդիան, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, Բերմուդյան կղզիները, Կայմանյան կղզիները, Վիրջինյան կղզիները, Ջիբրալթարը, Ջերրի, Հերնսի և Մեն կղզիները, Դոմինիյան Հանրապետությունը, Էլ-Սալվադորը, Էկվադորը, Իսպանիան, Էստոնիան, Թուրքիան, Թուրքմենստանը, Ճապոնիան, Իռլանիդան, Իսլանդիան, Իսրայելը, Իտալիան, Կանադան, Քաթարը, Կիպրոսը, Կոլումբիան, Կորեայի Հանրապետությունը, Կոտսա Ռիկան, Լատվիան, Լիտվան, Լիբանանը, Լիխտեյնշտեյնը, Լյուքսեմբուրգը, Մավրիկիան, Մալայզիան, Մալթան, Մեքսիկան, Մոնակոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Օմանը, Պանաման, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Հունաստանը, Հարավ Աֆրիկյան հանրապետությունը, Սան-Մարինոն, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Սեյշելյան կղզիները, Սերբիան, Սինգապուրը, Սենտ-Վիսենտը, Սլովակիան, Թայլանդը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Հունգարիան, Ֆինլանդիան, Քուվեյթը, Շվեդիան, Ղազախստանը, Շվեյցարիան, Ղրղզստանը, Չեխիան, Վատիկանը, Խորվաթիան, Հոնդուրասը: Վրաստան կարճաժամկետ վիզաները տրվելու են մինչև 30-օրյա ժամկետով, իսկ երկարաժամկետ վիզաները՝ մինչև 5 տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր