«Շիրակ»-ը նոր կենտրոնական պաշտպան ունի
Գյումրու «Շիրակն» պայմանագիր է կնքել 24-ամյա սերբ կենտրոնական պաշտպան Միլոշ Ստամենկովիչի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ստամենկովիչը «Շիրակ» է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով և հանդես կգա Գյումրին ներկայացնող ակումբում մինչև 2015թ. հուլիսի 31-ը:
Հիշեցնենք, որ Միլոշ Ստամենկովիչը 2013/14թթ. առաջնությունում հանդես է եկել Երևանի «Արարատի» կազմում: