«Նիցա»-ի հարձակվողը կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել «Նիցա»-ի հարձակվող Նիլ Մոպեին, տեղեկացնում է L’Equipe-ը:
Կլոպը կարծում է, որ 18-ամյ հարձակվողը կարող է ուժեղացնել իր թիմի հարձակվողական պոտենցիալը: Մոպեի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2017 թվականը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի առաջին տուրում «Բորուսիա»-ն 0:2 հաշվով պարտվեց «Բայեր»-ին: Այդ խաղից հետո թիմի նորեկ հարձակվող Չիրո Իմմոբիլեն որոշ մասնագետների կողմից խիստ քննադատության ենթարկվեց: