«Բավարիա»-ին անհրաժեշտ է այնպիսի ուժեղ մարզիչ, ինչպիսին Գվարդիոլան է. Հիտցֆելդ
«Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը կարծիք է հայտնել, որ մյունխենցիների ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան թիմի ղեկին կմնա ևս մի քանի տարի:
«Կարծում եմ, որ Գվարդիոլան «Բավարիա»-ին ղեկին կմնա ևս մի քանի տարի, և չեմ կասկածում, որ թիմը նրա գլխավորությամբ կշարունակի հաջող հանդես գալ: Ակումբի ղեկավարությունը հայտարարեց, որ նրան պաշտոնանակ չի անի: Այդպիսով նրանք հասկացրեցին, որ լիովին վստահում են Պեպին և ընդունում են նրա անձեռնմխելիությունը: Կարծում եմ, որ «Բավարիա»-ին անհրաժեշտ է այնպիսի ուժեղ մարզիչ, ինչպիսին Գվարդիոլան է»,-ասել է Հիտցֆելդը: