Օտմար Հիտցֆելդ. Գվարդիոլան ավելի ուժեղ դարձրեց «Բավարիան» ու Բունդեսլիգան
«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը գնահատել է Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքը մյունխենյան ակումբում:
«Այն հարցին, թե արդյոք Գվարդիոլան տապալվել է «Բավարիայում», միայն մեկ բան կարող եմ պատասխանել. ոչ, չի տապալվել:
Գվարդիոլային շատ անարդար են վերաբերվում: Նա ուժեղ դարձրեց «Բավարիան» և ամբողջ բունդեսլիգան:
Նա, ով չի ցանկանում ընդունել Գվարդիոլայի փայլուն նվաճումը, որը «Բավարիային» երեք չեմպիոնական տիտղոսի բերեց, ոչինչ չի հասկանում:
Կարծում եմ, որ Գվարդիոլայի աշխատանքի դրական գնահատականը Գերմանիայում մի քանի ամիս անց կհասկանան: Սովորաբար, մարդուն սկսում են գնահատել, երբ նա արդեն չկա», նշել է Հիտցֆելդը: