ԵԱՀԿ-ն կոչ է անում թույլ չտալ ուկրաինական ճգնաժամի հետագա զարգացումը
                        «Չթուլացնել ջանքերը, որոնք ուղղված են Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական լուծման ուղղությամբ» կարգախոսով է հանդես եկել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերը: Այս մասին հաղորդում է ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:
Այս մասին Շվեյցարիայի նախագահը հայտարարել է Բեռլինում բացված Գերմանիայի գերատեսչությունների ղեկավարների ամենամյա համաժողովի ժամանակ:
Նա նշել է, որ անհրաժեշտ է թույլ չտալ  Ուկրաինայում իրավիճակի հետագա սրացումը: 
«Պատասխանատվությունը մեզնից պահանջում է առաջվա նման ամբողջ ուժով հանդես գալ խաղաղ կարգավորման համար և երկխոսությունն է բոլոր մակարդակներում հանդիսանում առաջ շարժվելու միակ ուղին»:
Նախագահն  ընդգծել է, որ անցյալ տարիներին տեղ գտած Ռուսաստանի և Արևմուտքի օտարացումը, ինչպես նաև համատեղ հեռանկարների տեսլականի բացակայությունը նպաստեցին ուկրաինական ճգնաժամի առաջացմանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

