1094 դիտում
10:50 25-08-2014
Ամերիկացի լրագրողը Սիրիայում երկամյա գերությունից հետո ազատ է արձակվել
Ազատ է արձակվել ամերիկացի լրագրող Փիթեր Տեո Կերտիսը, ով մոտ երկու տարի գերության մեջ է մնացել Սիրիայում գործող զինյալների մոտ:
Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով, Կերտիսն ազատվել է Կատարից ժամանած բանագնացների միջնորդությամբ, ինչից հետո նրան հանձնել են ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: Հեռուստաալիքի տրամադրության տակ հայտանված տեսանյութում Կերտիսը հայտնել է, որ գերության ժամանակ ստացել է ամեն անհրաժեշտ բան՝ ներառյալ սնունդ ու հագուստ: Սիրիայում գործող զինյալները Կերտիսին առևանգել էին 2012 թվականի հոկտեմբերին Թուրքիայի հարավում:
Նրա ազատման մասին տեղեկատվությունը հաստատել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
3704 դիտում
16:37 28-02-2018
Իրաքում գերությունից ազատ են արձակվել 2 տասնյակից ավելի ռուս կանայք՝ երեխաների հետ
1740 դիտում
18:26 31-05-2015
Ամերիկացի լրագրողը պատրաստվում է հրապարակել Ուիթնի Հյուսթոնի մահվան մասին գրած իր գիրքը
1697 դիտում
21:13 22-11-2015
Ամերիկացի լրագրողը Իրանում դատապարտվել է ազատազրկման
Այս բաժնից
832 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1300 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
841 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել