Բալոտելին ժամանել է Լիվերպուլ
Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին մի քանի ժամ առաջ ժամանել է Լիվերպուլ, որտեղ բուժզննում անցնելուց հետո պետք է 5 տարվա պայմանագիր կնքի «Լիվերպուլ»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է Dailystar.co.uk պարբերականը:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, «Լիվերպուլը» Մարիո Բալոտելլիի տրանսֆերի համար «Միլան»-ին կվճարի շուրջ 20 մլն եվրո: