1897 դիտում
16:52 24-08-2014
Բավական երկար եմ սպասել այս օրվան. Դավիթ Մանոյան
«Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը 9 ամիս դադարից հետո վերադարձել է շարք: 24-ամյա ֆուտբոլիստը, ով լիովին վերականգնվել է ծնկի ծանր վնասվածքից, մարզվում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ և այսօր պատրաստ է դուրս գալ խաղադաշտ՝ «Շիրակի» դեմ խաղում:Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:
-Շատ ուրախ եմ, որ վերջապես խաղալու եմ: Բավական երկար եմ սպասել այս օրվան: Ամեն օր, ամեն ժամ չեմ դադարել մտածել վերադարձիս մասին: Անգամ եթե 1 րոպե լինեմ խաղադաշտում, դա շատ մեծ նշանակություն կունենա ինձ համար: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ այս ամբողջ ժամանակահատվածում ու չեն դադարել հավատալ: Ես վերադարձել եմ և պատրաստ եմ նորովի ու ավելի հզոր ներկայանալ խաղադաշտում:
[b]-Մարզվում ես ամբողջ ծանրաբեռնվածությամբ, որքա՞ն ժամանակ կպահանջվի լավագույն մարզավիճակիդ հասնելու համար:
[/b]
-Արդեն ինձ բավականին լավ եմ զգում: Մարզումից մարզում ավելացնում եմ: 2-3 խաղ հետո երևի կկարողանամ լավ մարզավիճակում լինել:
[b]-Այսօր մեր թիմին անչափ կարևոր հանդիպում է սպասվում Գյումրիից ժամանած մրցակցի դեմ. երկու կողմերն էլ դեռևս միավոր չեն կորցրել ընթացիկ առաջնությունում… Ի՞նչ կանխատեսումներ ունես:
[/b]
-Այսպիսի խաղերի ընթացքը շատ դժվար է կանխատեսել: Մենք միայն հաղթանակի համար ենք խաղալու:
Նմանատիպ նյութեր
1465 դիտում
11:29 07-05-2014
Լավ է մեկ կարևոր խաղ բաց թողնեմ, քան ամբողջ կյանքս չխաղամ. Դավիթ Մանոյան
1714 դիտում
16:54 05-09-2016
ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրը պետք է ստորագրվի. Կիրո Մանոյան
Այս բաժնից
2272 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2620 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3925 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային