211652_close_icon
views-count1714 դիտում article-date 16:54 05-09-2016

ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրը պետք է ստորագրվի. Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «ԼՂՀ կարգավորման գործընթացը՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում» թեմայով այսօր հրավիրված ասուլիսին կարծիք հայտնեց, թե մինչև տարեվերջ զինադադարի խախտումները կարող են շատանալ: «Ադրբեջանը կշարունակի իր ապակառուցողական քաղաքականությունը, քանի որ նա ոչ մի կերպ չի ուզում ընդունել ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը»,- հավելեց նա։ Կիրո Մանոյանի դիտարկմամբ բանակցություններն ինչ-որ ձևով վերսկսելու հնարավորություն էլ չկա և զինդադարի ռեժիմի ամրապնդմամբ փորձում են ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կարող է հարցի կարգավորման համար հիմք հանդիսանալ: Ըստ Կիրո Մանոյանի՝ ի վերջո պետք է ստորագրվի ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության այն պայմանագիրը, որը տարվա սկզբին ԱԳՆ-ին հանձնարարվեց պատրաստել։ «Կարծում եմ, որ հիմա այդ պահն է ստորագրելու, որը կնպաստի ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացներին: Իհարկե, պատրանք չունենք, բայց այդ դեպքում ճիշտ կհասկանան ՀՀ-ին: Եվ այն մոտեցումը, որ ԼՂՀ ճանաչումը պատերազմ է ենթադրում՝ խեղաթյուրված է, որովհետև այնպես չէ, որ ՀՀ-ն չի ճանաչել և այնպես էլ չի, որ ամբողջությամբ է ճանաչվել»,-ասաց նա: Կիրո Մանոյանն անդրադարձավ նաև Թուրքիա-ՌԴ մերձեցմանը և նշեց, որ հայկական կողմի համար պետք է անակնկալ չլինի, քանի որ ՌԴ-ն շարունակական մշտական ճիգեր է գործադրել Թուրքիային սիրաշահելու և հնարավորինս Արևմուտքից «պոկելու» համար:

Նմանատիպ նյութեր