211652_close_icon
views-count2092 դիտում article-date 12:10 24-08-2014

Ամառային պատանեկան Օլիմպիադա. Նարեկ Մանասյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին

Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում, բռնցքամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Նարեկ Մանասյանը (անձնական մարզիչ՝ Արշավիր Գրիգորյան, Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան մշակույթի և սպորտի համալիր կենտրոն) 81 կգ քաշային կարգում հաղթեց թուրք բռնցքամարտիկին՝ ապահովելով բրոնզե մեդալը, իսկ եզրափակիչ դուրս գալու համար մենամարտելու է ղազախ բռնցքամարտիկի հետ: Հիշեցնենք, որ Նանջինգում ընթացող օլիմպիական խաղերում բռնցքամարտի ՀՀ հավաքական թիմի մարզիչն է Արշավիր Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր