14898 դիտում
18:36 22-08-2014
Վերին Լարս անցակետի մոտ Հայաստանի շուրջ 100 քաղաքացիներ 2 օր է՝ գիշերում են բաց երկնքի տակ
Քիչ առաջ [b]SHAMSHYAN.com[/b]-ի հետ հեռախոսային կապ հաստատեց ՀՀ քաղաքացի Ղազարյան Սաթենիկը և հայտնեց, որ Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 100 մարդ, որոնց մեծ մասը հայաստանցիներ են, մասնավորապես գյումրեցիներ, ներառյալ իր ամուսինը և սկեսուրը, Դարյալի կիրճում սկսված սողանքներից Վրաստանը Ռուսաստանին կապող ավտոմայրուղու 134-րդ հատվածում տեղի ունեցած փլուզման հետևանքով 2 օր է՝ գիշերում են անցակետի մոտ:
Վերջինիս խոսքով՝ նրանց մեջ կան նորածիններ, ինչպես նաև տարեցներ, ովքեր ծանր հիվանդ են. չկա որևէ ծածկ, չկա գիշերելու տեղ: Ովքեր գումար ունեն, կարողանում են վերադառնալ, սակայն դրա հնարավորությունը ունեցողները շատ քիչ են: Անցակետում հայտնել են, որ սննդով չեն կարող ապահովել: Վիճակն անորոշ է: Նրանց հորդորում են վերադառնալ, քանի որ ճանապարհի մաքրման աշխատանքները առնվազն 2 շաբաթ կտևեն:
Մեր քաղաքացիները խնդրում են ՀՀ իշխանություններին օգնության ձեռք մեկնել իրենց:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1609 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)