Լեհաստանը գնահատել է ռուսական բեռնարգելքի հետևանքով իրենց ունեցած կորուստները
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Սննդամթերք արտադրողների լեհական ֆեդերացիան օգոստոսի 7-ին Ռուսաստանի դրած բեռնարգելքից սեփական հնարավոր կորուստները գնահատել է 800 միլիոն եվրո:
Կազմակերպության գլխավոր տնօրեն Անջեյ Գանտերը ընդգծել է, որ ներկա դրությամբ իրենք գնահատական են տալիս Ռուսաստանի մտցրած սահմանափակումների ֆինանսական հետևանքներին:
Նա նաև հավելել է, որ բեռնարգելքի տակ ընկած ապրանքների տարեկան շրջանառության ծավալը կազմում էր 800 միլիոն եվրո, սակայն այժմ բարդ է ասել, թե իրենք որքան են կորցնում, քանի որ շարունակվում է նոր շուկաների փնտրտուքը: