Վրաստանի վարչապետն այցելել է Երևանի կոնյակի գործարան. տեսանյութ
Պաշտոնական այցով Հայաստան այցելած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը նախօրեին այցելել է Երևանի հայտնի կոնյակի գործարան:
Ինչպես նշում է GeorgiaOnline-ը, Ղարիբաշվիլիին և վրաց նախարարներին ուղեկցել է ՀՀ էներգետիկայի նախարարը: Վրացական պատվիրակությունը շրջել է գործարանում, շրջայցի վերջում Վրաստանի վարչապետին նվիրել են հայկական կոնյակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նույն օրը, Ղարիբաշվիլին հանդիպում էր ունեցել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Այնուհետև վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համատեղ մամլո ասուլիսում հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: