211652_close_icon
views-count1807 դիտում article-date 21:15 21-08-2014

ՀՔԾ-ն դեռ քննում է Սարյան փողոցի դեպքերը. newsbook.am

[url=http://newsbook.am/?p=37469&l=am]NewsBook[/url]-ը հաղորդել էր, որ 2014 թվականի հունիսի 23-ին Երևանի Սարյան փողոցի թիվ 22-րդ հասցեում, էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ  բողոքի ակցիայի  ժամանակ նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնության արդյունքում որոշ քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ: Նրանցից շատերը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից էլ NewsBook-ին հայտնել էին, որ Պաշտպանի աշխատակազը հարցում է ուղարկել ոստիկանություն և պարզաբանումներ պահանջել իրադարձությունների վերաբերյալ: NewsBook-ը հետամուտ լինելով թեմայինˋ այսօր ՄԻՊ-ից փորձեց պարզել, թե ի՞նչ փուլում է գործը և արդյո՞ք պատժվել են այն ոստիկանները, որոնք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը: ՄԻՊ-ից մեզ հայտնեցին. «Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է 2014 թվականի հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը և դրա կապակցությամբ պարզաբանումներ պահանջել Ոստիկանությունից: Մանրամասները՝ [url=http://newsbook.am/?p=37469&l=am]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր