ՀՔԾ-ն քննում է ՀՔԾ պետի փեսայի ենթակայի դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սկսել է քննել Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործը: Ուշագրավն այն է, որ Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի պետը՝ Արամ Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով ոչ ավել, ոչ պակաս, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի փեսան է:
Եվ, ահա, ՀՔԾ-ն քննում է իր ղեկավարի փեսայի ենթակայի դեմ հարուցված քրեական գործը: Հայաստանում այն ղեկավարը, որը չի կարողանում իր ենթակային «տիրություն» անել, ենթակաների և գործընկերների շրջանում, մեղմ ասած, հեղինակություն չի վայելում: Հետաքրքիր է, թե այս համատեքստում ինչ ելք կունենա քրգործը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: