Պաշտոնական. «Միլան»-ը և «Լիվերպուլ»-ը բանակցում են Բալոտելիի տրանսֆերի վերաբերյալ
«Միլան»-ը իր պաշտոնական կայքի միջոցով հաստատել է այն փաստը, որ Մարիո Բալոտելլի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ է վարում «Լիվերպուլ»-ի հետ:
«Միլան»-ը մտադիր է «Լիվերպուլ»-ին ամբողջությամբ վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, մինչդեռ անգլիական ակումբը ցանկանում է վարձակալել հարձակվողին:
Նախկինում նշվում էր, որ 24-ամյա խաղացողի գործակալ Մինո Ռայոլան մեկնել է Անգլիա, որտեղ է պետք է բանակցություններ վարի «Լիվերպուլ»-ի ներկայացուցիչների հետ: