211652_close_icon
views-count7416 դիտում article-date 14:24 21-08-2014

Ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Hyundai ավտոբուսը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 20-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 22:20-ի սահմաններում Այվազովսկի և Տիտոգրաֆյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 21-ամյա Հովսեփ Հասրջյանի վարած Opel մակնիշի 34 VN 391 համարանիշի և Երևան քաղաքի Աճեմյան փողոցի բնակիչ, 57-ամյա Գագիկ Սահակյանի վարած Hyundai մակնիշի 4339 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Արամ Եգանյանը և Hyundai-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Համլետ Գասպարյանը, 20-ամյա Լիլիթ Վարդանյանը, 43-ամյա Ժաննա Հայրապետյանը և 25-ամյա Օլգա Բալդրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Հ. Հասրջյանն աշխատում է «1001» տնտեսական խանութում, Hyundai-ի վարորդը՝ «Սաք-Խաչ» ՍՊԸ-ում, իսկ վիրավորներից Լ. Վարդանյանը՝ «Տաշիր» առևտրի կենտրոնում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Նախնական տվյալներով Opel մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 820.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 49.000:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր