Վրաստանի վարչապետը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալությանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցելու է օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը:
Ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները, Ղարիբաշվիլին ԱՆկարա է մեկնելու նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Երդմնակալությունից հետո Ղարիբաշվիլին պաշտոնական հանդիպում կունենա Էրդողանի հետ:
Հիշեցնենք,որ առաջին անգամ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցելու են այլ պետությունների առաջնորդներ: Էրդողանն արդեն հրավերքներ է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն վերջիններս Թուրքիա են ուղարկելու իրենց ներկայացուցիչներին: