1315 դիտում
10:24 21-08-2014
ՀՀ Բնապահպանության նախարարությունը լուծարել է ապօրինի ինքնաշատրվանող ևս 1 խորքային հոր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը այսօր Արարատի մարզի Նորամարգ համայնքի տարածքում գործող «Արսեն Պետրոսյան» ձկնաբուծական տնտեսությունում լուծարել է իր մեծությամբ աննախադեպ՝ 170 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի ինքաշատրվանող խորքային հոր: Մինչ այդ վերոհիշյալ տնտեսությունում լուծարվել էր 120լ/վ ջրթողունակությամբ ինքնաշատրվանող ապօրինի խորքային հոր:
Սույն թվականի հուլիսի 16-ից առ այսօր ՀՀ Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններում խորքային հորերը լուծարելու/370լ/վ/ և փականային ռեժիմի բերելու/428 լ/վ/ արդյունքում խնայվել է 798 լ/վ խորքային ավազանի ջուր, ինչը տարեկան կազմում է 25,165,728 խ/մ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013 թ. հոկտեմբերի 31-ի թիվ 1233-Ն որոշման համաձայն ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 107,497.4 հազ. դրամ:
Ընդհանուր առմամբ դրամաշնորհի շրջանակներում մինչև 2014 թ հուլիսի 1-ը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել են 19 և կոնսերվացվել՝ 26 հորատանցք 310 լ/վ ջրաքանակով: Համայնքների և տնտեսվարող սուբյեկտների կողմից սեփական միջոցներով լուծարվել են 11, կոնսերվացվել՝ 34 և փականային ռեժիմի բերվել 2 հորատանց՝ ընդհանուր 920 լ/վ ջրաքանակով:
Նմանատիպ նյութեր
1923 դիտում
20:37 13-08-2014
ՀՀ Բնապահպանության նախարարությունը շարունակում է ապօրինի խորքային հորերի փակման աշխատանքները. տեսանյութ
1830 դիտում
12:27 30-07-2014
ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հոր է լուծարվել. տեսանյութ
Այս բաժնից
562 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ