Նրանք պահպանում են մեր սահմանը. ռեպորտաժ առաջին գծից.aravot.am
[url=http://www.aravot.am/2014/08/20/489791/]Aravot.am[/url]-ը գրում է. «Հակառակորդը մեզնից ընդամենը 700 մետրի վրա է: Զգույշ, շատ չմոտենաք դիտակետին»,- զգուշացնում է Մարտակերտի դիրքերում հերթապահության կանգնած զինվորը: Նա երկու ժամ շարունակ ակնդետ հետեւում է թշնամու դիրքերին, երկու ժամից նրան կփոխարինի ընկերը: Հենց այս դիրքում էր հունվարին հակառակորդի դիվերսիոն հարձակման զոհ դարձել մեր օրերի հերոս Արմեն Հովհաննիսյանը: Այսօր նրա պատվին դիրքում մի գողտրիկ հուշաքար են դրել: Զինվորները կատակում են, մեզ՝ «Հետք»-ի եւ ԼՂՀ ՊՆ-ի համատեղ ուժերով լրագրողական այցով Լեռնային Ղարաբաղ՝ սահման մեկնած լրագրողներիս, սուրճ եւ քաղցրավենիք մատուցում: Անգամ արեւային ինքնաշեն ցնցուղն են ցույց տալիս՝ «ամեն օր 50 աստիճան տաքացած ջուր ունենք, ինչքան ուզում լողանում ենք, կուզեք՝ դուք էլ ցայվեք»:
Աղբյուրը՝ [url=http://www.aravot.am/2014/08/20/489791/]aravot.am[/url]