2160 դիտում
19:08 20-08-2014
Սառցե ֆլեշմոբ. հայտնի դեմքերը զովանում են և բարեգործություն անում. տեսանյութ
Ice Bucket Challenge-ը այս ամռան գլխավոր ցանցային բումն է: Հայտնի մարդիկ հանուն կողմնային ամիտրոֆիկ սկլեռոզով տառապող հիվանդների` սառույցով լի դույլ են լցնում իրենց գլխին, տեսանկարահանում են այդ պրոցեսը ու տեղադրում են սոցիալական ցանցերում: Ֆլեշմոբը ALS բարեգործական ընկերության նախագիծն է: Այն դրամահավաքի յուրօրինակ տարբերակ է: Բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում ջրվել, կարող են ALS-ի ֆոնդին 10-ը դոլար փոխանցել: Այդպես նախագահ Օբաման արդեն հասցրել է կլորիկ գումար նվիրաբերել, որովհետև ամերիկյան հայտնիների մեծ մասը հենց նրան են փոխանցել ջրվելու էստաֆետը: Ամեն ինչ սկսվել է 2013-2014 ձմռանից: Այդ ժամանակ ինչ-որ մեկը էկոլոգիապես մաքուր դրամահավաք կազմակերպելու գաղափար է առաջարկել: Միացյալ նահանգների հյուսիսային շրջանում այդ գաղափարը ընդունվել է և արդեն հունիս-հուլիս ամիսներին առաջին համարձակները սառցաջրվում էին: Գոլֆիստ Քրիս Քենեդին էր, որ առաջինը նկարահանեց այդ պրոցեսը և կոչ արեց քրոջը միանալ ակցիային: Նրա ամուսինն էլ կողմնային ամիտրոֆիկ սկլեռոզ ունի: Արևմտյան աստղերի օրինակը Ռուսաստանում էլ մեծ հետաքրքրություն գտավ: Հատկապես, որ Վին Դիզելը իր էստաֆետը հենց նախագահ Պուտինին էր փոխանցել: MUZ-TV երաժշտական հեռուստաալիքի ուղիղ եթերում հաղորդավար Անդրեյ Ռազիգրաևը ջրվեց, էստաֆետը փոխանցեց Լերա Կուդրյավցևային, Ֆիլիպ Կիրկորովին և այդպես շղթայական ռեակցիայով ամռան տապին ավելի քան 250 հայտնի դեմք զովանում և բարեգործություն է անում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32644]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
10:51 08-07-2023
Այսօր երեկոյան ժամերից կրկին զովանում ենք. Գագիկ Սուրենյան
20842 դիտում
23:30 02-03-2018
Հայտնի դեմքերը՝ «Արթնացիր» ֆիլմի պրեմիերային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2800 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10528 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am