Զինծառայողների իրավունքների հարցերով Օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Արմեն Գրիգորյանը
                        Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով օգոստոսի 19-ին Արմեն Գրիգորյանը  նշանակվել է Պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ:
Մինչ տեղակալ նշանակվելը Արմեն Գրիգորյանը զբաղեցրել է Պաշտպանի խորհրդականի, ապա Արագ արձագանքման վարչության պետի պաշտոնները:
Արմեն Գրիգորյանը   սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև ասպիրանտուրայում: 2014 թվականին  պաշտպանել է  իրավաբանական գիտությունների  ոլորտում թեկնածուական ատենախոսություն:
                                                                                                                                                                                      
Պաշտպանի  աշխատակազմ
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

