Շիրակի և Լոռու մարզերում հակակարկտային կայաններից 1776 կրակոց է արձակվել
ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 17 կայանից Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում, Լոռու մարզի Մեդովկա, Մեծ Պառնի, Դսեղ, Լեջան, Ագարակ, Ամրակից, Գյուլագարակ, Գարգառ և Տափեր գյուղերում օգոստոսի 19-ին, ժամը 11.53-ից մինչև 19.05-ը իրականացվել է 1776 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը: