211652_close_icon
views-count7236 դիտում article-date 21:46 19-08-2014

Ճոճկան գյուղում վթարի ենթարկված մոտոցիկլավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

[b]Shamshyan.com[/b]-ի տեղեկություններով քիչ առաջ ողբերգական պատահար է տեղի ունեցել Լոռու մարզում. Ճոճկան գյուղի բնակիչ, 41-ամյա Արծրուն Չերչինյանը Ճոճկան գյուղում մոտոցիկլետով վթարի է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ա.Չերչինյանը մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար ԷդգարՍուսլիյանի լխավորությամբ: Ժամանում են նա եւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչները եւ ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը:

Նմանատիպ նյութեր