Հայաստանի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Օգոստոսի 23-ին նշանակված «Ուլիս»-«Արարատ» խաղը կկայանա «Նաիրի» մարզադաշտում և կսկսվի ժամը 17:00-ին:
Օգոստոսի 27-ին կկայանան 1-ին տուրից հետաձգված հանդիպումները: «Փյունիկ»-«Ուլիս» խաղը տեղի կունենա Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, խաղի սկիզբը ժամը 19:00-ին: «Շիրակ»-«Բանանց» հանդիպումը նշանակված է Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում և կսկսվի ժամը 17:00-ին:
Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: