211652_close_icon
views-count1700 դիտում article-date 14:45 18-08-2014

Ֆերմայից 100 հավ գողացողի հետքերով

Օգոստոսի 12-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել Դավիթ-Բեկ գյուղում գտնվող մի ֆերմայից 100 հավ գողանալու մասին: Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավոր ապացույցներ են ձեռք բերվել, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, 1952 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ին, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները շարունակվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր