211652_close_icon
views-count2016 դիտում article-date 12:29 16-08-2014

Պիեռ Ռիշարն այսօր նշում է իր ծննդյան 80-ամյակը. ֆոտոշարք

Ֆրանսիացի հանրահայտ դերասանն այսօր դառնում է 80 տարեկան: «Բարձրահասակ շիկահերը» նախօրեին հարցազրույց է տվել ItarTass գործակալության թղթակցին, որում ասել է, որ պատրաստվում է իր տարեդարձը նշել ընտանիքի անդամների հետ Ֆրանսիայի հարավում գտնվող «Շատո Բել Էվեկ» գինու տնտեսությունում: «Ոչ մի մեծ հանդիսություն չեմ ծրագրում: Կլինեն ընտանիքիս անդամները և ամենամոտ ընկերներս: Մոտ 20 հոգի»,-ժպիտով նշել է աշխարհահռչակ դերասանը: Պիեռ Ռիշար Մորիս Շառլ Լեոպոլդը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 16-ին՝ տեքստիլ արդյունաբերողի ընտանիքում: Դաստիարակել է նրան իր պապը, ով արիստոկրատ ընտանիքի սերունդ էր: Վաղ հասակում Պիեռը տեղափոխվում է Փարիզ և այցելում դրամատիկական դասընթացների: Սկզբնական շրջանում նրան բաժին էին հասնում միայն երկրոդ պլանի դերեր: Սկսնակ դերասանը ստիպված էր գումար վաստակել՝ ելույթ ունենալով կաբարեներում և մյուզիքլ-հոլերում: Առաջին անգամ հայտնվել է էկրաններին 1958 թվականին՝ «Մոնպարնասի սիրեկանները» ֆիլմում և խաղալ Ժերար Ֆիլիպի և Անուկ Էմեի հետ:

Նմանատիպ նյութեր