211652_close_icon
views-count2111 դիտում article-date 13:37 15-08-2014

Հայկական ավանդական նվագարանների համույթը բարեգործական համերգ է կազմակերպել Իջևանում

Օգոստոսի 14-ին ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ Իջևանի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ անվանի թառահար Հովիկ Սահակյանի ստեղծած հայկական ավանդական նվագարանների համույթի բարեգործական համերգը: Այս մասին է տեղեկացնում ՀՀ Տավուշի մարզպետարանի մամուլի ծառայությունը: Համույթն առանձնանում է նվագարանային կազմով, երգացանկով և կարճ ժամանակահատվածում մասնակցելով մի շարք հեղինակավոր միջոցառումների՝ աչքի է ընկել իր գործունեությամբ և արժանացել մասնագետների բարձր գնահատականներին: Համերգի ընթացքում հնչեցին հոգևոր, աշուղական, կոմիտասյան, համշենական գործիքային ստեղծագործություններ և հեթանոսական երգիծական մեղեդիներ: Համույթի նվագարանային կազմում ընդգրկված են առաջին անգամ հանրությանը ներկայացվող՝ ձեռագիր մատյաններից վերականգնված այնպիսի նվագարաններ, ինչպիսիք են հայկական տավիղը, սանթուրը, համշենական քամանին, չխկչխկանները:

Նմանատիպ նյութեր