«Կիմ Երիցյան» մշակութային ՀԿ-ն կազմակերպել էր բարեգործական համերգ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում
Այսօր՝ ապրիլի 18-ին «Կիմ Երիցյան» մշակութային ՀԿ-ի կողմից կազմակերպվել էր բարեգործական համերգային շոու ծրագիր ՀՀ ԱՆ Կոշ քրեակատարողական հիմնարկում:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել էր համերգային և հումարային ծրագրեր շոուբիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ ավարտին դատապարտյալներին ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանի, և գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Կոստանյանի կողմից հանձնվեցին տեսաերիզներ մաղթելով նրանց բարի ազատություն:
Կազմակերպիչները հուսով էին, որ մի փոքր ջերմություն և դրական լիցք հաղորդեցին դատապարտյալներին:
Լուսանկարները՝ Կարեն Չախալյանի