«Մասունք» ավանդական երգի-պարի համույթը հայտարարում է ընդունելություն նորաբաց սիրողական խմբակներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
                        «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը հայտարարում է ընդունելություն նորաբաց սիրողական խմբակներում:
Սովորելու ենք Հայաստանի և հայաբնակ տարբեր ազգագրական գոտիների պարեր, հին ու նոր պարերգեր, ազգային խաղեր, պատառիկներ ավանդական ծեսերից:
Եթե ցանկություն ունեք ճանաչելու մեր ազգային  մշակույթը, զգալու դրա ոգեղենությունն ու պարզությունը, միաժամանակ  սնունդ առնելու ակունքներից, ապա համեցեք համալրելու նոր ձևավորվող  խմբի շարքերը։
Ի դեպ, լավագույն աշակերտները կընդգրկվեն համույթի հիմնական կազմում։
Պարուսույցն է «Մասունք» ավանդական երգ ու պարի համույթի համաղեկավար Հայարփի Անանյանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝
[b]093147702
055147722[/b]
ՄԻԱՑԻ՛Ր
ՄԱՍՈՒՆՔԻՆ
Նախնական գրանցում
Պարերին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութերում։
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


