211652_close_icon
views-count1596 դիտում article-date 12:46 15-08-2014

Միջոցառում` նվիրված զինծառայողների մայրերին

Օգոստոսի 12-ին, Արարատի մարզի Բուրաստան համյանքի բակային ճամբարի պատվավոր հյուրերն էին բուրաստանցի 30 զինծառայողների մայրերը: Միջոցառումը կազմակերպվել էր բանակից զորացրված, ինչպես նաև աշնանը բանակ մեկնող երիտասարդների նախաձեռնությամբ: Այս մասին է տեղեկացնում Արարատի մարզպետարանի մամուլի ծառայությունը: Միջոցառմանը ներկա էին հարևան համայնքների բնակիչները, նախկին զինվորականներ Սանկտ-Պետերբուրգից: Միջոցառումն սկսվեց ՀՀ օրհներգով, որին հաջորդեց գյուղապետ Աշոտ Թարվերդյանի ներկաներին ուղղված խոսքը: Նա ասաց, որ Հայոց բանակն ամեն օր է մեր ուշադրության կենտրոնում: Որպես ասածի ապացույց, նա օրինակ բերեց գյուղի երիտասարդների,դպրոցակաների այցելություններն ուղեկալներ, և ուղեկալի զինվորների փոխադարձ այցը: Նա հպարտությամբ ընդգծեց, որ Բուրաստանի 30 զինվորներ այսօր իրենց ընկերների հետ պահպանում են հայոց սահմաններն, չորսը սովորում են Արմենակ Խամփերյանցի ռազմաօդային, Վազգեն Սարգսյանի անվան ինչպես նաև հունաստանի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Աշոտ Թարվերդյանն ավելացրեց, որ նրանք վերադառնալու են ու համալրեն հայոց բանակի շարքերը: Մեկ րոպե լռությամբ հարգվեց վերջին օրերին զոհված զինվորների հիշատակը: Դիմելով ծնողներին, համայնքի ղեկավարն ասաց, որ յուրաքանչյուր հայ մայր դեռ չծնված իր երեխային պետք է սնի հայրենասիրության ոգով, ինչպես արել են այստեղ ներկա զինվորների մայրերը: Հնչեցին երգեր նվիրված բանակին, զինվորներին. ՙՄեր անունն է հայկական բանակ՚, ռազմահայրենասիրական երգեր: Ծնող Սեդա Հայրապետյանն իր երախտագիտությունը հայտնեց գյուղապետին և զինվորների ու նրանց մայրերին նվիրեց ՙՀաղթանակի պարը՚ բանաստեղծությունը: Զինվորի մայր Թագուհի Սեդրակյանը, խոսելով բանակում ծառայող իր զավակի մասին, ասաց, որ իրենց ուժ և նեցուկ է ուշադրության նմանատիպ դրսեւորումները համայնքապետի կողմից, և Աստծուց խնդրեց, որ պատերազմ չլինի: Ախր մայրերի համար ազգություն չկա: Նա ցանկացավ, որ աշխարհում այլևս որդեկորույս մայրեր չլինեն: Խորհրդանշական էր զինվորական համազգեստով երիտասարդների ելույթները: Նրանք խրոխտ շարային քայլերից հետո մանուկներին ամուր սեղմեցին իրենց կրծքին, ինչը խորհրդանշում էր, որ Հայաստան աշխարհի մանուկների, ծնողների ապագան հուսալի և ամուր ձեռքերում է: Ազգային նվագարանների խումբը յուրօրինակ շուք հաղորդեց միջոցառմանը: Ինչպես միշտ Էլյա Մովսիսյան ղեկավարած <<Բուրաստան>> պարային համույթը հանդես եկավ նոր համարներով . Սասնա, Մշո,Տարոն աշխարհի պարերով, թնդաց նաեւ ավանդական <<Քոչարին>>: Եզրափակելով միջոցառումը, Աշոտ Թարվերդյանն ասաց, որ ինքը յուրաքանչյուր զինվորի, ծնողի կողքին է, և պատրաստ է նրանց յուրաքանչյուր խնդիրը լուծելու:Բուրաստանի համայնքապետ Աշոտ Թարվերդյանը համայնքապետրարանի աշխատողները ամեն անգամ մեզ հիացնում են յուրօրինակ,ինքնատիպ միջոցառումներով: Եզակի այդ միջոցառումն ավարտվեց հրավառությամբ:

Նմանատիպ նյութեր