Հայտնաբերեցին և բերման ենթարկեցին կեսգիշերն անց
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 14-ին, ժամը 00.45-ին, Փափազյան փողոցի թիվ 21 շենքի մոտից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Վարդան Վ.-ն, որը հունիսի 24-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]