211652_close_icon
views-count54152 դիտում article-date 11:38 25-09-2019

Վաղարշապատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Վաղարշապատում կեսգիշերն անց կրակոցներ արձակող տնօրենին․ ատրճանակն էլ հայտնաբերվել է նրա վարած Porsche Cayenne-ում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, սեպտեմբերի 25-ին Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չարենց թաղամասի թիվ 21 շենքի բակում խուլիգանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպեր գծող տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ՝ հասնելով նշված վայր, այնտեղից Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել նույն թաղամասի բնակիչ 27-ամյա Մարտուն Բաղրամյանին, ով եղել է Porsche Cayenne մակնիշի 02 DO 100 համարանիշի ավտոմեքենայով։ Արդեն ոստիկանությունում Մ․ Բաղրամյանը փատերի ճնշման տակ խոստովանել է, որ իր մոտ եղած գազային ատրճանակից բակում թափառող շներին վախեցնելու նպատակով կրակոցներ է արձակել, որից հետո ինքնակամ ոստիկաններին է ներկայացրել Porsche Cayenne-ի սրահում եղած գազային ատրճանակը և հայտարարել, որ այն պատկանում է իրեն։ Փաստի առթիվ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մ․ Բաղրամյանը բաց է թողնվել։ Նրա կողմից ներկայացված ատրճանակը հետաքննիչն առգրավել է, և հետաքննիչի կողմից նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Բաղրամյանը «Մ․ Բաղրամյան» ԱՁ տնօրենն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր