Բացառիկ Range Rover` Hamann-ից. ֆոտոշարք
Հայտնի գերմանական Hamann թյունինգային ընկերությունը ներկայացրել է շքեղ դասի Range Rover 5.0 V8 SC Autobiography Mystere ամենագնացը, որը թյունինգային փաթեթի շնորհիվ ավելի սպորտային և ագրեսիվ տեսք է ձեռք բերել:
Տեխնիկական թարմացումները բարելավել են գրեթե իդեալական ավտմեքենան:
Նոր կախոցը փոխել է թափքի ոչ միայն չափերը, այլ նաև արտաքին դիզայնը, սակայն անգլիական ամենագնացը ճանաչելու համար դա առանձնապես չի խանգարում:
23 դյույմանոց անվասկավառակներով Range Rover 5.0 V8 SC Autobiography Mystere-ն նոր բամպերներ է ձեռք բերել, ռադիատորային ճաղավանդակ, արտանետման համակարգ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: