8194 դիտում
09:29 15-08-2014
Անհետացած 122 տոննա վառելիքի առեղծվածը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Շիրակ» օդանավակայանի 122 տոննա վառելիքի անհետացման գործը կարճվել է: Մինչդեռ «Շիրակ» օդանավակայանի ղեկավար Սեյրան Չուխաջյանը հայտարարում էր, որ կատարվածի մեջ մեղավոր է վառելիքաքսուքային բաժնի ծառայության վերահսկիչ Հարություն Հովհաննիսյանը:
2013թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունը ստուգումներ էր իրականացրել օդանավակայանում, քանի որ ահազանգ էին ստացել, որ օդանավակայանից 122 տոննա դիզվառելիք է անհետացել: Սա նշանակում էր, որ «Շիրակ» օդանավակայանից թռիչքի դուրս եկած ինքնաթիռներն ամեն պահի կարող էին ունենալ վառելիքի խնդիր, քանի որ պահեստից «մկները տարել էին» վառելիքը: Իհարկե, մինչ այս աղմկահարույց դեպքի բացահայտումը, օդանավակայանում վառելիքի անհետացման գործով ծառայողական քննություն էր նշանակված եղել, սակայն օդանավակայանի ղեկավար Սեյրան Չուխաջյանը, չսպասելով ծառայողական քննության ավարտին, ևս մեկ ստուգում էր իրականացրել և պարզել, որ օդանավակայանից 122 տոննա վառելիք է անհետացել:
Օդանավակայանի տնօրենը կատարվածի մեջ մեղավոր էր համարում վառելիքաքսուքային բաժնի ծառայության վերահսկիչ Հարություն Հովհաննիսյանին։ Իսկ ահա Հարություն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե ամբարներն անմխիթար վիճակում են եղել, ինչի արդյունքում ճեղքվածք է առաջացել և վառելիքը թափվել գնացել է»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1414 դիտում
12:10 13-03-2023
Կանխվել է Իրանից 122 տոննա քաշով վառելիքի անօրինական ներմուծումը ՀՀ․ ՊԵԿ
1819 դիտում
16:31 26-03-2014
Մալազիայի իշխանություններն օվկիանոսում անհետացած Boeing-ի 122 բեկորներ են հայտնաբերել
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1708 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»