211652_close_icon
views-count53878 դիտում article-date 10:32 14-08-2014

Ճվճըվ Արոյի անուղղելի զավակը ոչ սթափ վիճակում Երևանում Mercedes-ով բախվել է մարդատար Ford-ին. կա 10 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում՝ «Ելակ» սուպերմարկետի դիմաց, բախվել է Ford մակնիշի 875 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 10 հոգի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 շտապօգնության մի քանի բրիգադների աշխատակիցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ը վարել է բազմաթիվ անգամ նման բնույթի վթարներ կատարած, հանրությանը հայտնի Ճվճըվ Արոյի անուղղելի զավակը՝ Սարգիս Վարդանյանը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, քանի որ ժամանակին տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գոծերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում հանձնարարականով, Ս. Վարդանյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն և փորձաքննությամբ պարզվել է, որ նա գտնվում է ալկոհոլ օգտագործած վիճակում: Ոստիկանությունը պարզում է Ford-ի վարորդի և բոլոր 10 վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ford-ը պատկանում է «Աթենք» ՍՊԸ-ին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[url=https://shamshyan.com/hy/article/2014/06/15/17597/] ավելի վաղ հայտնել էր[/url], որ հունիսի 15-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Արաբկիր 17 փողոցի բնակիչ 26-ամյա Արսեն Գրիգորյանը Ազատության պողոտա և Հ. Ներսիսյան-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում, իր վարած Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Երևանի բնակիչ 57-ամյա Գագիկ Խանոյանի վարած ВАЗ 21150 մակնիշի 34 VS 449 համարանիշի ավտոմեքենային: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով ВАЗ 21150-ի ուղևոր Երևանի բնակիչ, 44-ամյա Նաիրա Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Նախնական տվյալներով Mercedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 4.000.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 300.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր