211652_close_icon
views-count2062 դիտում article-date 09:30 14-08-2014

Մեր բանակի պատասխանն է ստիպել հակառակորդին մեղմացնել իրավիճակը. ԼՂՀ վարչապետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»֊ի հետ զրույցում վստահեցրել է. «Այս պահի դրությամբ շատ հանգիստ, շատ խաղաղ իրավիճակ է սահմանին ու կարծես թե այդ ընդհարումները չեն էլ եղել: Այս պահին ամեն ինչ նորմալ է: Ոչ միայն վերջին օրերի, այլև մյուս ժամանակների հետ համեմատած սահմանում տիրող իրավիճակը շատ հանգիստ է»: Հարցին՝ կարելի՞ է ասել, որ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիի եռակողմ հանդիպումը տվել է իր արդյունքը, Արցախի վարչապետը պատասխանել է. «Ոչ միայն Սոչիի եռակողմ հանդիպումը: Այո, այն իր արդյունքը տվել է, բայց նաև մեր պաշտպանության բանակի կողմից տրված պատասխանն է ստիպել հակառակորդին մեղմացնել իրավիճակը սահմանի վրա: Երկու գործոններն էլ դեր են խաղացել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր