211652_close_icon
views-count1479 դիտում article-date 09:00 14-08-2014

Ժամացույցի գործարանի բաժնետերերը շահաբաժին չեն ստանում․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է․ «17 տարի օգուտ են ստանում ու մեզ ոչ մի կոպեկ չեն տալիս: Կոլեկտիվի անդամներն այնքան են հիասթափված, որ այս տարվա հաշվետու ժողովին մի տասը մարդ էր մասնակցում: Ամեն ամիս կյանքս վտանգի տակ դնելով՝ աշխատել եմ. օր է եղել՝ մի քանի անգամ ինքնաթիռով այս երկրից այն երկիր եմ գնացել, բայց այսօր խաբում են ու գործարանի բաժնետերերին իրենց եկամտից ոչ մի լումա բաժին չեն հանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Գեղարվեստական ժամացույցների գործարանի» առաքման և մատակարարման բաժնի նախկին պետ Կամո Մարտիրոսյանը, ով գործարանի 100-ից ավելի բաժնետերերից մեկն է: Կ. Մարտիրոսյանն արդեն 20 տարի է՝ այս գործարանում չի աշխատում, բայց գործարանի մյուս բաժնետերերի հետ ամեն տարի հույս է փայփայում, որ գործարանի տնօրինությունն ի վերջո իր եկամուտներից իրենց էլ բաժին կհանի ու դրանով վարձահատույց կլինի տարիների չարչարանքի դիմաց: Սակայն ամեն տարի այս գործարանի տնօրինությունը տարեկան հաշվետու ժողով է անում և բաժնետերերին հայտնում, որ առանց շահույթի է աշխատում և մի կերպ հասցնում է պետության հարկ ու տուրքերը վճարել: Կամո Մարտիրոսյանի՝ գործարանից ստացած բաժնետոմսերը 580 հազար դրամի են, սակայն այս տարիների ընթացքում այս բաժնետերը տնօրինությունից 580 լումա էլ չի ստացել: Գործարանի 100-ից ավելի նախկին աշխատակիցները միայն թղթի վրա են բաժնետեր»: Բաժնետերերի մոտ տարրական հարց է առաջանում՝ եթե գործարանը եկամուտներ չի ունենում, ինչո՞ւ այդ բաց բաժնետիրական ընկերությունը չի լուծարվում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր