211652_close_icon
views-count2074 դիտում article-date 14:30 13-08-2014

Ռոնալդուն գերազանցեց Մեսսիի ցուցանիշը

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Եվրոպայի սուպերգավաթի խաղում երկու գնդակ խփեց «Սևիլիա»-ի դարպասը, եվրագավաթներում խփած գոլերի քանակով գերազանցեց «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ցուցանիշը: Պորտուգալացու հաշվին ներկայումս գրանցված է 70 գոլ, իսկ Մեսսիի հաշվին` 68 գոլ: Ներկայումս պորտուգալացին այդ ցուցանիշով Ֆիլիպո Ինձագիի հետ միասին բաժանում է եվրագավաթների լավագույն ռմբարկուների ցուցակի երկրորդ տեղը: Առաջին հորիզոնականը 76 գոլով զբաղեցնում է Ռաուլը:

Նմանատիպ նյութեր