Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Մարիա Կուրսովան հաղթանակ պարգևեց Հայաստանի կանանց հավաքականին
Նորվեգիայի Տրոմյսո քաղաքում ընթացող շախմատի համաշախարհային օլիմպիադայում ավարտվեց 10-րդ խաղային օրը, որը հաջող դասավորվեց Հայաստանի կանանց հավաքականի համար: Մեր շախմատիստուհիները առավելության հասան խորվաթուհիների նկատմամբ: Վերջին պարտիայում Մարիա Կուրսովան գեղեցիկ ոճով պարտության մատնեց Պուրգարին և առաջ մղեց Հայաստանի հավաքականին:
Հիշեցնենք, որ 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի էր խաղացել Վիետնամի ընտրանու հետ:
Խորվաթիա - Հայաստան 1½:2½
Գոլուբենկո - Դանիելյան 1 - 0
Ֆրանցիսկովիչ - Մկրտչյան ½ - ½
Դեու Սարիչ - Գալոյան 0 - 1
Պուրգար - Կուրսովա 0 - 1