Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Գաբրիել Սարգսյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին
Նորվեգական Տրոմսյո քաղաքում ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ խաղային օրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը Գաբրիոլ Սարգսյանի շնորհիվ հաղթանակ տարավ Նորվեգիայի ընտրանու նկատմամբ: Վերջին պարտիայում Սարգսյանը գեղեցիկ ոճով առավելության հասավ Ագդեսթեյնի նկատմամբ: Մնացած բոլոր պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի արդյունքներով:
5-րդ տուրը հաջող դասավորվեց նաև Հայաստանի կանանց հավաքականի համար: Հայ շախմատիստուհինեը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան Լիտվայի ընտրանու նկատմամբ:
[b]5-րդ տուր[/b]
[b]Հայաստան - Նորվեգիա 2:1[/b]
Արոնյան - Կարլսեն ½ - ½
[b]Սարգսյան Գ.[/b] - Ագդեսթեյն 1-0
Մովսիսյան - Համմեր ½ - ½
Հակոբյան - Յոհաննեսսեն ½ - ½
[b]Լիտվա - Հայաստան 1:3[/b]
Դաուլայտե - Դանիելյան ½ - ½
Զակսայտե - [b]Մկրտչյան[/b] 0 - 1
Դոմարկայտե - [b]Գալոյան[/b] 0 - 1
Բատկովսկայտե - Կուրսովա ½ - ½